Այսօր: Երեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2022թ.
Շնողի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.12.22 ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մակերես՝ 41.28 կմ2, բնակչություն` 4318: Շնող գյուղը (միջնադարում` ԿԱՅԾՈՆ) գտնվում է ՀՀ Լոռու մարզում, մարզկենտրոն Վանաձորից 60 կմ հյուսիս-արևելք: Շնողի պատմությունը սերտորեն առնչվում է Կայծոն ամրոցի հետ (10-11դ): Կայծոն-Շնող անվանափոխությունը կատարվել է ուշ շրջանում`18-րդ դարի կեսերից: Շնող անվան ծագումը կապվում է ‹‹շեն-հող›› կապակցության հետ: Համաձայն այլ ենթադրության` գյուղի անվանումն առաջացել է շինող բառից՝ կառուցող, շինարար իմաստով: Շնող գյուղը գտնվում է Գուգարաց լեռնաշղթայի արևելյան մասում՝ Դեբեդ գետի աջափնյա սարավանդի և հարակից ձորերով ու բլուրներով պատած բարդ ռելիեֆով տարածքի վրա: Վերջինս հյուսիս- արևմուտքից կտրվում է Դեբեդի կիրճով (գյուղին հարող մասում մինչև ... Մանրամասն
07.10.22 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ

Հարգելի' բարեկամ, ողջունում եմ Ձեր մուտքը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի ինտերնետային կայք: www.shnogh.am կայքը լավագույն հնարավորություն է ծանոթանալու Շնող համայնքի կառավարման համակարգին, իրազեկվելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը, ավագանիների ընդունած որոշումներին, պաշտոնական փաստաթղթերին: Կայքում ընդգրկուն տեղեկատվություն կգտնեք համայնքի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Էլեկտրոնային կառավարման և համացանցի միջոցով դուք կարող եք մասնակից լինել մեր աշխատանքներին, հայտնել Ձեր կարծիքը, մտահոգություններն ու առաջարկությունները, ինչը մենք կընդունենք սիրով և գոհունակությամբ:

01.09.22 ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ
Գիտելիքը հզոր ուժ է, որը միշտ էլ օգնում է ավելի ճիշտ ապրել. այն  հարստացնում է մարդու միտքն ու հոգին: Կրթված մարդն, այնուամենայնիվ, գտնում է իր ճիշտ տեղն ու դիրքը` արժանանալով  շրջապատի ուշադրությանն ու համակրանքին: Հետևաբար պետք է շարունակ լցնել ու հարստացնել գիտելիքների պաշարը`ձգտելով ինքնազարգացման: Սրտանց շնորհավորում եմ բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ  առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում  մեր առաջին դասարանցիներին՝ մաղթելով հաջողություն կյանքի բոլոր փուլերում,շնորհավորում եմ  բոլոր ... Մանրամասն
01.09.22 ՍԵՊՏԵՄԲԵՐՄԵԿՅԱՆ ՆՎԵՐՆԵՐ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ՝ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆ ՀԱՃԱԽՈՂ ՓՈՔՐԻԿԻՆԵՐԻՆ

  Աշխարհը այսքան հիասքանչ է մեր փոքրիկների շնորհիվ: Նրանք արժանի են ուշադրության, սիրո և քնքշանքի: Ուշադրություն ընտանիքում, դպրոցում, համայնքում...
 Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Շնողի համայնքապետարանը սեպտեմբերմեկյան նվերներ (պայուսակներ, գրենական պիտույքներ) էր պատրաստել Շնող համայնքի՝ առաջին դասարան հաճախող փոքրիկների համար: Շնորհավոր Գիտելիքի և դպրության օրը:

04.08.22 ՔԱՐԿՈՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
Շնող խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրում տեղի ունեցավ նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների բացման արարողությունը:Մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, ԵՄ ներկայացուցիչները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքի ղեկավարը, գործընկերներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր: Նախադպրոցական կենտրոնը ստեղծվել էԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ... Մանրամասն
04.08.22 ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇՆՈՂԻ «ՀԱՅ ՄԻՏՔ» ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԻՄԵՐԻ ՄԻՋԵՎ
Հերթական նշանակալից օրը մեր ընտանիքի համար։   Օգոստոսի 3-ին տեղի ունեցավ մեր թիմի մարզաշապիկների շնորհանդեսը։ Գեղեցիկ մարզահագուստն իրենց հետ Ռուսաստանից բերել էին Hay Mitq հասարակական կազմակերպության մեր ընկերները, որոնց աջակցության շնորհիվ էլ ստեղծվել է մեր մեծ ընտանիքը։   Շնորհանդեսից հետո երաժշտական և պարային համարներով հանդես եկան Շնողի տաղանդավոր փոքրիկները։ Միջոցառման եզրափակիչ հատվածում մեր 8-11 տարեկանների թիմն ընկերական հանդիպում անցկացրեց Տավուշի մարզի Թեղուտ գյուղի թիմի հետ, որի մարզիչն է նախկին ֆուտբոլիստ Յաո Սիլվիոն։ Խաղադաշտում առավելության հասան թեղուտցիները, իրականում հաղեցին նոր ծանոթությունները և ընկերությունը։Սկզբնաղբյուրը՝ Hay Mitq Football School-ի ... Մանրամասն
14.07.22 ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ
Շնողը վաղը՝                             Զարգացած է գյուղատնտեսությունը, զինված է ժամանակակից ՄՏԿ-ով, կայացել են անասնապահական հզոր ֆերմերային տնտեսություններ։ Գյուղատնտեսական կոոպերատիվները կատարում են իրենց առաքելությունը, հիմնված են այգիներ և ջերմոցային տնտեսություններ։Գործում է կաթի վերամշակման արտադրամաս, պտղի վերամշակում (չիր, պահածո), զարգացած է թեթև արդյունաբերությունը։Մարդիկ ներգրավված են ագրոտուրիզմի ոլորտում։ Թեղուտի հանքն աշխատում է ժամանակակից տեխնոլոգիաներով, և արտանետումները չեն աղտոտում  բնությունը։Հիմնվել են ՏՏ դպրոց, գյուղատնտեսական  ուսումնարան, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած դպրոցներ, ... Մանրամասն
09.07.22 ՏԻԳՐԱՆ ԵՂԻԿՅԱՆԸ` ՋԵՐՄՈՒԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ

08.07. 2022 թվականին Ջերմուկ քաղաքում մեկնարկեց Ստեփան Ավագյանի անունը կրող «Ջերմուկ-2022» պատանեկան XVI միջազգային բաց մրցաշարը:
Այս տարի հաղթողի տիտղոսի համար կպայքարեն Հայաստանը, Արցախը, Ռուսաստանը, Գերմանիան, Թուրքիան և ԱՄՆ-ն ներկայացնող շուրջ 190 պատանի շախմատիստներ:
Այս մրցաշարում Շնող համայնքի և Լոռու մարզի միակ ներկայացուցիչը 9-ամյա Տիգրան Եղիկյանն է: Երկու խաղից երկուսն էլ հաղթել է։
Սպասենք հետագա արդյունքներին և հաջողություն մաղթենք Տիգրանին և նրա մարզիչ Արմեն Պապյանին

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Համայնք
Խաթաբալա
«Գարուն է գալիս» և «Ախ տնավեր» երգերը
Գազաֆիկացում
Շնող գյուղի համայնքապատկեր
2 քայլ երկնքից ներքև Շնող
Մարզասրահի բացում
Շնող,Թեղուտ, Քարկոփ գյուղերը կգազաֆիկացվեն
Շնող, Լոռի, Կայծոն բերդ
Քարաթափում
«Շնողի օր» - 2019
«Կայծոնից Կայծոն»․հանգիստ Շնողի սարերում
Շնողի Կայծոն բերդը
Շնող-Թեղուտ ճանապարհը վերակառուցվել է
Մեկնարկել են Շնող Թեղուտ ճանապարհի հիմնանորոգումը
Երկու քայլ երկնքից ներքև Շնող
Շնող համայնքի համայնապատկեր
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ՇՆՈՂ
ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ . ՇՆՈՂԻ Ս. ՍԱՐԳԻՍ /
 «Ռոլան» փառատոնի ֆիլմերը ցուցադրվեցին Շնողում
Շնողի օր ավանդական տոնակատարություն
Երկիրը երկիր է հաղորդաշարը Շնող համայնքում
Թումանյանի աշխարհում
Շնող համայնքում նշվեց մայիսի 9-ը:
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԼՈՌԻ, ՇՆՈՂ, 2, Շ 4/3, 1728
77608120
shnogh.lori@mta.gov.am shnogh.lori@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10032573@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner