Այսօր: Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021թ.
Շնողի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ «ԹԵՂՈՒՏԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հեղինե Ճիճիլյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/07/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/08/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար.

 

 «Թեղուտի մշակույթի տուն » համայնքայինոչառևտրայինկազմակերպությանտնօրենի.

 

 

1.Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
1) բարձրագույն կրթություն.
2)հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման 9-րդ կետով սահմանված պահանջները.
3) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
1.1. Տնօրենիընտրությանլրացուցիչպայմաններնեն`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2)ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 

2.Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էներկայացնելհետևյալ փաստաթղթերը (նյութերը).
1)դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3)քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7)հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերի պատճենները` բնօրինակի հետ միասին, ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

 

 

3. Մրցույթը կանցկացվի ՀՀ Լոռու մարզի Շնողի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Շնող, գյուղ Շնող, փողոց 2, շենք 4/3), 2021 թվականի օգոստոսի13-ին,  ժամը՝12:00-ին:

 

4.Դիմումներն ընդունվում են Շնողի համայնքապետարանի աշխատակազմում հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, համայնք Շնող, գյուղ Շնող, փողոց 2, շենք 4/3 , հեռ.՝ 077 60-81-20), ժամը 10:00-ից 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2021 թվականիօգոստոսի  03-ը՝ժամը 18:00-ն :

2

Բոլորը
Մենք
Շնող գյուղի համայնքապատկեր
2 քայլ երկնքից ներքև Շնող
Մարզասրահի բացում
Շնող,Թեղուտ, Քարկոփ գյուղերը կգազաֆիկացվեն
Շնող, Լոռի, Կայծոն բերդ
Քարաթափում
«Շնողի օր» - 2019
«Կայծոնից Կայծոն»․հանգիստ Շնողի սարերում
Շնողի Կայծոն բերդը
Շնող-Թեղուտ ճանապարհը վերակառուցվել է
Մեկնարկել են Շնող Թեղուտ ճանապարհի հիմնանորոգումը
Երկու քայլ երկնքից ներքև Շնող
Շնող համայնքի համայնապատկեր
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ՇՆՈՂ
ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ . ՇՆՈՂԻ Ս. ՍԱՐԳԻՍ /
 «Ռոլան» փառատոնի ֆիլմերը ցուցադրվեցին Շնողում
Շնողի օր ավանդական տոնակատարություն
Երկիրը երկիր է հաղորդաշարը Շնող համայնքում
Թումանյանի աշխարհում
Շնող համայնքում նշվեց մայիսի 9-ը:
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Շնող, 2փող. շ.4/3
077 608-120
shnogh.lori@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10032573@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇՆՈՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner