Այսօր: Ուրբաթ, 14 Օգոստոսի 2020թ.
Շնողի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇՆՈՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԽԱՌԱՏԱՆՈՑ ԵՎ ՄԱՆՍՏԵՎ ՋՐԱՏԱՐԵՐԻ ՋՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2018,Մարտ 29 - 2021,Դեկտեմբեր 31
ԽՈՒՍԱՓԵՆՔ ՀՈՍԱՆՔԱՀԱՐՈՒՄԻՑ, ՀՐԴԵՀՆԵՐԻՑ,ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ
2020,Հուլիս 27 - Սեպտեմբեր 30
ՀՀ ՊԱՐԵՏԻ՝ 01․07․2020 ԹՎԱԿԱՆԻ Ց/133 ՑՈՒՑՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Հուլիս 9 - Օգոստոս 31
COVID-19...ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Հուլիս 9 - Օգոստոս 31
ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Հուլիս 1 - Օգոստոս 31
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ
2020,Հունիս 26 - Օգոստոս 31
ԶԳՈՒՇԱՆԱՆՔ ՀՐԴԵՀՆԵՐԻՑ
2020,Հունիս 25 - Դեկտեմբեր 31
ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Հունիս 22 - Օգոստոս 22
ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՃԱՌՔ
2020,Մարտ 12 - 2021,Մարտ 31
«ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ» ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Փետրվար 14 - 2021,Փետրվար 26
ՕՐԹԵԶԻ ՏԵՍԱԿԻ ԵՎ ՕՐԹԵԶԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Փետրվար 7 - 2021,Փետրվար 10
«FEAT AGRO» ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ՝ ԳՅՈՒՂԱՏՆԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020,Փետրվար 5 - 2021,Ապրիլ 30
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀՆԱՄԱՇ ԹԱՓՔԵՐԸ/ԿՄԱԽՔՆԵՐԸ/ ՈՐՊԵՍ ՄԵՏԱՂԻ ՋԱՐԴՈՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2019,Նոյեմբեր 27 - 2020,Նոյեմբեր 27
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՏԱՐԱՆԵՐԻ և ՄԵՏԱՂՅԱ ՏԱԿԱՌՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2019,Նոյեմբեր 22 - 2020,Նոյեմբեր 27
ՎԻՎԱ ՍԵԼ ՄՏՍ
2019,Նոյեմբեր 27 - 2020,Նոյեմբեր 27


Հայտարարություն



ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նարե Թամազյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
01/07/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/08/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

     Ինչ է թունաքիմիկատը
1.    Թունաքիմիկատը  թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ:
     Ինչպես պաշտպանվել թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից
 2.   Թունաքիմիկատներ գնելիս՝

1) Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,

2)  Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են Ձեզ համար անհասկանալի լեզվով

  1. 3.   Թունաքիմիկատը Ձեր օրգանիզմ կարող էներթափանցել 3 ուղիներով՝

1)    Շնչառական ուղիներով`

ա)վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատի խառնուրդ պատրաստելիս բ) վատ օդափոխվող տարածքներում թունաքիմիկատներով մշակված բույսերի հետ աշխատելիս (օրինակ՝ ջերմոցներում)

գ) առանց անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման թունաքիմիկատով մշակում կատարելիս

2)    Մաշկի միջոցով՝

ա) թունաքիմիկատների խառնուրդ պատրաստելիս կամ դրա կիրառման ժամանակ` մաշկի վրա թունաքիմիկատի թափվելու դեպքում

գ) թունաքիմիկատով աղտոտված մակերեսների, գործիքների կամ մշակաբույսերի հետ շփման դեպքում

դ) աղտոտված հագուստ օգտագործելու դեպքում

3)   Մարսողական համակարգի միջոցով՝

ա) թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ սնունդ ընդունելու, ըմպելիք օգտագործելու կամ ծխելու ժամանակ

բ) թունաքիմիկատով աղտոտված մակերեսներին դիպչելու և դրանից հետո չլվացվելու հետևանքով

գ) օգտագործված թունաքիմիկատների տարաները լվանալուց հետո խմելու նպատակով օգտագործելու դեպքում

դ) թունաքիմիկատով մշակված միրգ կամ բանջարեղեն ուտելիս, եթե դրանք պատշաճ ձևով չեն լվացվել

ե) այնպիսի սննդամթերք կամ ըմպելիք օգտագործելու դեպքում, որը գտնվել է թունաքիմիկատով մշակված տարածքին մոտ հեռավորության վրա և ծածկված չի եղել

Թունաքիմիկատները կրծքով կերակրվող երեխայի օրգանիզմ կարող են անցնել մոր կաթի միջոցով:

  1. 4.   Թունաքիմիկատներով սուր թունավորման ախտանշանները՝

1)     Գլխացավ, ցրվածություն

2)    Գիտակցության մթագնում

3)    Սրտխառնոց, փսխում, փորլուծություն

4)    Յուրահատուկ հոտով շնչառություն

5)    Հաճախասրտություն

6)   Շնչառական դեպրեսիա՝ մակերեսային շնչառություն

7)    Դյուրագրգռվածություն

8)   Աչքերի գրգռվածություն

9)   Մաշկի վնասվածք՝ խոցեր

10) Մեզում/կղանքում արյան հետքեր

  1. Թունաքիմիկատներ օգտագործելիս ձեռնարկեք պաշտպանական միջոցառումներ՝

1)    Խուսափե՛ք թունաքիմիկատի թափվելու դեպքերի կամ պատահարների առաջացումից, հատկապես՝ թունաքիմիկատի տեղափոխման ժամանակ

2)    Աղտոտված հագուստները լվացե՛ք և պահե՛ք առօրյա հագուստներից առանձին

3)   Տեղադրե՛ք նախազգուշացնող ցուցանակները՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք արգելելու նպատակով

4)   Մի՛ պահեք թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները պատահական վայրերում

5)   Պահե՛ք թունաքիմիկատները սննդամթերքից հեռու և ապահով վայրերում

6)   Հեռու պահեք թունաքիմիկատները երեխաներից, հղի կամ կերակրող մայրերից

7)  Թունաքիմիկատի դատարկ տարաները, նույնիսկ լվանալուց հետո, անվտանգ չեն: Մ՛ի օգտագործեք դրանք պարենային ապրանքներ պահելու նպատակով և մի՛ թողեք երեխաների համար հասանելի վայրերում: Նախքան տարան հեռացնելը, այն ողողեք եռակի անգամ և տարայի վրա անցքեր բացեք, որպեսզի հնարավոր չլինի այն օգտագործել այլ նպատակով:

8)   Մի՛ օգտագործեք թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի պաշտպանության նպատակով օգտագործման համար

9)   Պահպանե՛ք մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս:

 

  1. 6.   Թունաքիմիկատներ օգտագործելիս ձեռնարկեք պաշտպանական միջոցներ՝

1)    Չի՛ թույլատրվում թունաքիմիկատներով մշակումը իրականացնել քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու հակառակ ուղղությամբ

2)    Թունաքիմիկատի խառնուրդ պատրաստեք լավ օդափոխվող տարածքում

3)   Թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործեք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակ, ձեռնոց, ակնոց և այլն)

4)   Մի՛ փչեք հեղուկացրի (սրսկիչ սարքի) խցանցած ծայրոցի մեջ

5)   Թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը օճառով լվացե՛ք ձեռքերը և դեմքը

6)   Աղտոտված մաշկը և հագուստը լվացե՛ք առատ ջրով և օճառով

7)    Մի՛ օգտագործեք կաթացող կամ այլ թերություններ ունեցող սարքավորումներ

ՀԵՏԵՎԵ՜Ք ՄԵՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ, ԵՂԵՔ ԱՌՈՂՋ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բոլորը
Համայնապատկեր
Շնող,Թեղուտ, Քարկոփ գյուղերը կգազաֆիկացվեն
Շնող, Լոռի, Կայծոն բերդ
Քարաթափում
«Շնողի օր» - 2019
«Կայծոնից Կայծոն»․հանգիստ Շնողի սարերում
Շնողի Կայծոն բերդը
Շնող-Թեղուտ ճանապարհը վերակառուցվել է
Մեկնարկել են Շնող Թեղուտ ճանապարհի հիմնանորոգումը
Երկու քայլ երկնքից ներքև Շնող
Շնող համայնքի համայնապատկեր
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ՇՆՈՂ
ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ . ՇՆՈՂԻ Ս. ՍԱՐԳԻՍ /
 «Ռոլան» փառատոնի ֆիլմերը ցուցադրվեցին Շնողում
Շնողի օր ավանդական տոնակատարություն
Երկիրը երկիր է հաղորդաշարը Շնող համայնքում
Թումանյանի աշխարհում
Շնող համայնքում նշվեց մայիսի 9-ը:
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, գ. Շնող, 2փող. շ.4/3

077 608-120

shnogh.lori@inbox.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10032573@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՇՆՈՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner